ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«gg»-ին ու ԱՄՆ դեսպան կնգա ասած՝ ժողովրդավարության փարոս Հայաստանը

«gg»-ին  ու ԱՄՆ դեսպան կնգա ասած՝ ժողովրդավարության փարոս Հայաստանը
16.06.2024 | 07:41

Ես չեմ ճանաչում «gg» տաքսի ծառայության սեփականատեր Խաչատուր Գրիգորյանին։ Բայց ես տեսել եմ այդ մարդու արժանապատիվ գրառումը՝ «եթե հայ ես, եթե ինձ բարեւելուց ուզում ես, որ քեզ հարգեմ՝ քո տեղը Բաղրամյան պողոտայում է»։

ՈՒ այս գրառումից հետո սկսվեց շակալների, անլվա կնիկների, փնթի գյադեքի ու 3 մանեթանոց ֆեյքերի նողկալի գրոհը «gg» տաքսի ծառայության վրա։ Վհուկների մի ինկվիզիցիոն հրաբուխ՝ բոյկոտել «gg» տաքսին, սեփականատիրոջը հրապարակում վառել ու քառատել։ ՈՒ էս ամենը՝ ԱՄՆ դեսպան կնգա ասած՝ ժողովրդավարության փարոս Հայաստանում։

Անլվա և հակահիգիենիկ շակալների գրոհով չբավարարվելով՝ ռեժիմը քիչ առաջ հրահանգեց իրավապահներին ներխուժել «gg» ծառայություն և առգրավել շենքում առկա բոլոր կոմպյուտերները։

Փաստորեն, նիկոլյան ռեժիմը դե ֆակտո բռնատիրությունից սահուն անցում է կատարում տոտալ ստրկատիրություն. կա՛մ, ինչպես բազմաթիվ գործարարներ, ճագար, ծնեբեկ, մալինա, «թայֆուն» սորտի կարտոշկա, բազուկ, մեխակ աճեցնող՝ խիղճդ վաճառում ես Նիկոլին և ընդամենը ճագար ես պահում ու ֆեյսում ճագարիդ տոլմայի ռեցեպտը բաժանում, կա՛մ, փորձեցիր լինել արժանապատիվ հայ, բիզնեսդ տեղում կխորտակեն։

Ես չեմ ճանաչում «gg»-ի սեփականատիրոջը, բայց վստահ եմ, որ էդ տեսակին չեն սարքի ռեժիմի լաքեյ, ովքեր «քաղաքականությամբ չեն զբաղվում» անգամ այն ժամանակ, երբ թուրքը մոտեցել է իրենց տներին։

ՈՒ մի ամոթալի փաստ. քանի ժամ է «gg» տաքսի ծառայության աշխատանքը պարալիզացված է ու դրանից, ըստ ահազանգերի, արդեն վազելով օգտվել է Yandex տաքսի ծառայությունը՝ գները կտրուկ բարձրացնելով։

Ինչ ասեմ՝ դիշովկեք։

Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 2956

Մեկնաբանություններ